24 սեպտեմբերի 2012 - 18:19 AMT
«ՀԿԵ» պատվիրակությունը մասնակցել է «Ռուսական երկաթուղիների» Երիտասարդների հավաքին

Սեպտեմբերի 19-ից 23-ը 2012թ. Մոսկվայում կայացավ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ Երիտասարդների VI ամենամյա հավաքը, որին մասնակցեցին ներկայացուցիչներ Ռուսական երկաթուղիների տարածքային տարբեր ստորաբաժանումներից, պատվիրակներ ԵՄ ու ԱՊՀ երկաթուղային վարչություններից ու երկաթուղային տեխնիկա արտադրող ընկերություններից: Ընդհանուր առմամբ՝ հավաքը մեկտեղեց ավելի քան 400 երիտասարդ մասնագետներ, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

«ՀԿԵ» ՓԲԸ պատվիրակությունն ընդգրկված էր միջազգային խմբում: Խմբի աշխատանքի շրջանակներում Ընկերության պատվիրակները ներկայացրին զեկույց Հարավկովկասյան երկաթուղու գործունեության արդյունքների վերաբերյալ, մասնակցեցին միջմշակութային հաղորդակցություններին նվիրված սեմինար քննարկմանը և մինչ 2050 թ. գլոբալ տրանսպորտային համակարգերի ռազմավարական զարգացման հարցերին նվիրված կլոր սեղանին:

Քննարկումներից հետո որպես ԱՊՀ երկրներից հիմնական զեկուցեղ ընտրվեց ՀԿԵ պատվիրակը, ով այնուհետև ելույթ ունեցավ ամփոփիչ զեկույցով ԵՄ և Ռուսաստանը ներկայացնող զեկուցողների հետ միասին:

Հավաքի փակման արարողության ընթացքում միջազգային խմբի մասնակիցները հանդիպեցին «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինի հետ: «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ Երիտասարդների ամենամյա հավաքն Ընկերուրթունը կազմակերպում է սկսած 2007 թ. «ՌԵ» ԲԲԸ Երիտասարդները»» նպատակային ծրագրի շրջանակներում»: