Հրայր Թովմասյանը ընտրվել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի նախագահ

Հրայր Թովմասյանը ընտրվել է  ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի նախագահ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 19-22-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի ունեցած ԱՊՀ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի հերթական 7-րդ նստաշրջանի աշխատանքների ավարտին որոշվել է 2013թ-ին 8-րդ հերթական նիստն անցկացնել Հայաստանի Հանրապետությունում, իսկ ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Այս մասին հայտնում են ՀՀ Արդարադատության նախարարությունից:

Նիստի ընթացքում քննարկվել են ոլորտին վերաբերող տարբեր հարցեր, ամփոփվել են համագործակցության շրջանակներում կատարված աշխատանքներն ու նախանշվել հետագա ծրագրերը:

Քննարկվել է նաև խորհրդի դերի բարձրացման հարցը, որպեսզի այն ավելի ակտիվ դերակատարություն ունենա ԱՊՀ անդամ երկրներում իրականացվող բարեփոխումների արագացման գործընթացում, ներառյալ մոդելային նախագծերի հաստատման, ինչպես նաև փորձի ավելի ակտիվ փոխանակման միջոցով: Այս նպատակով որոշվել է հետագա նիստերն առավել առարկայական և պարունակական դարձնել:

Նիստի շրջանակներում տեղի է ունեցել նաև Հայաստանի և Բելառուսի արդարադատության նախարարների երկկողմ հանդիպումը, որի ընթացքում նախարարները քննարկել են իրենց երկրներում իրականացվող փոփոխություններին առնչվող հարցեր: ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրել է իր ղեկավարած գերատեսչությունում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես՝ ԴԱՀԿ ծառայության և նոտարական համակարգի կարգավիճակի, իրականացվող բարեփոխումների, առկա ձեռքբերումների հետ կապված հարցեր, ինչպես նաև դատական փորձաքննությունների ոլորտում համագործակցության հնարավորությունները:

Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարարները ստորագրել են համաձայնագիր՝ «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարարության միջև դատական փորձաքննության բնագավառում համագործակցության մասին»: ԱՊՀ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի հերթական 7-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը, ինչպես նաև Բելառուսի, Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի արդարադատության

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---