ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ-ը գործարկելու է նոր գործիք՝ արտարժութային պարտատոմսեր

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ-ը գործարկելու է նոր գործիք՝ արտարժութային պարտատոմսեր

PanARMENIAN.Net - ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում գործարկվելու է նոր գործիք՝ արտարժութային պարտատոմսեր: Արտարժութային պարտատոմսերը՝ ընկերությունների կողմից թողարկված կորպորատիվ պարտատոմսեր են, որոնք արտահայտված են արտարժույթով: Այս պարտատոմսերը կարող են շրջանառվել բորսայական շուկայում Բորսայի կողմից առևտրի թույլատրում ստանալուց կամ ցուցակումից հետո, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում նոր գործիքի կիրառումը թողարկողներին և շուկայի մասնակիցներին հնարավորություն կընձեռի ոչ միայն տեղաբաշխել և առևտուր կազմակերպել արտարժութային պարտատոմսերով, այլ նաև կնքել համապատասխան ռեպո գործարքներ:

Նոր գործիքի ներդրման նպատակն է ընդլայնել հանրության և հայկական ընկերությունների ներդրումային և կապիտալի ներգրավման հնարավորությունները, ինչպես նաև խթանել արտասահմանյան ներդրումների ներհոսքի հայկական արժեթղթերի շուկա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---