ԱՅՍՕՐ ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ «ԳԱԶՊՐՈՄԻ» ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՌՅԱԶԱՆՈՎԸ

PanARMENIAN.Net - Այսօր Երեւան կժամանի «Գազպրոմի» վարչության նախագահի տեղակալ Ալեքսանդր ՌԵյազանովը` գազի ոլորտում մի շարք հայ-ռուսաստանյան նախագծերի քննարկման համար: Այցի շրջանակներում մարտի 16-ին կկայանա Ռյազանովի հանդիպումը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, որի ընթացքում կքննարկվեն հարցեր, որոնք առնչվում են Իրան-Հայաստան գազամուղի շինարարությանը «Գազպրոմի» հնարավոր մասնակցությանը: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Իրան-Հայաստան գազամուղի Մեղրի-Քաջարան հատվածի շինարարության մրցույթի հաղթող է ճանաչվել «ԱրմՌուսգազպրոմ» ընկերությունը, որի բաժնետերերն են ռուսաստանյան «Գազպրոմ» ԲԲԸ եւ Հայաստանի էներգետիկայի նախարարությունը, որին պատկանում է արժեթղթերի 45%, ինչպես նաեւ «Իտեռան»` 10%:


 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---