24 սեպտեմբերի 2012 - 18:23 AMT
Բնապահպանության նախարարը հանձնարարել է «Խոսրովի անտառ» արգելոցում իրականացված որսի առնչությամբ նյութեր նախապատրաստել

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ծանոթանալով էլեկտրոնային լրատվամիջոցներում առկա հոդվածին ու տեսանյութին, կապված «Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացված ապօրինի որսի հետ, հանձնարարել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրինությանը նախապատրաստել համապատասխան նյութեր և ներկայացնել ՀՀ ոստիկանություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Բնապահպանությանբ նախարարությունից:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին «Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնության անդամները այցելել են արգելոց և այնտեղ հայտաբերել են Կարմիր գրքում գրանցված կենդանիների մնացորդներ: Նրանք տեսանկարահանել են տեղի ունեցածն ու այսօր լրատվամիջողցների օգնությամբ տարածել: