24 սեպտեմբերի 2012 - 19:25 AMT
Իրանի իշխանությունները կարգելափակեն օգտատերերի մուտքը Google և Gmail

Իրանի իշխանությունները տեղական օգտատերերի համար կարգելափակեն Google որոնողական համակարգի և Gmail փոստային ծառայության հասանելիությունը: Այս մասին հայտարարել է երկրի կառավարության ներկայացուցիչ Աբդուլամադ Հորամաբադին, հաղորդում է Reuters-ը:

Հղելով ISNA գործակալությանը` Reuters-ը գրում է, որ հնարավոր է ծառայությունների արգելափակումը կապված է «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի հետ, որը մահմեդական աշխարհում բողոքի ալիքի պատճառ է դարձել:

Պաշտոնապես որոնողական համակարգի և փոստային ծառայության արգելափակման և ֆիլմի կապի մասին հայտարարությունները չեն հաստատվել:

Google ծառայությունների արգելափակումը համընկել է Իրանի ազգային ցանցի աշխատանքների նախնական փուլի հետ, հաղորդում է The Guardian-ը: