24 սեպտեմբերի 2012 - 20:01 AMT
Վերահսկիչ պալատ. 2011թ պետբյուջեի իրականացման մասին կառավարության տարեկան զեկույցը արտացոլում է բյուջեի փաստացի կատարումը

Հայաստանի Վերահսկիչ պալատի փոխնախագահ Լևոն Յոլյանը խորհրդարանական հանձնաժողովներին է ներկայացրել 2011թ բյուջեի կատարման զեկույցի վերաբերյալ ՀՀ ՎՊ-ի եզրակացությունը:

Նա հաղորդել է, որ հետազոտելով զեկույցը, Վերահսկիչ Պալատը եզրակացրել է, որ ՀՀ կառավարության կողմից ԱԺ-ին ներկայացված 2011թ պետբյուջեի կատարման մասին տարեկան զեկույցը` եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի ցուցանիշներով, արտացոլում է բյուջեի փաստացի կատարումը:

Յոլյանը նաև ընդգծել է, որ բյուջետային միջոցների կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով, անհրաժեշտ է համարում, որ ՀՀ «Գանձապետական համակարգի մասին» օրենքին համապատասխան, ՀՀ և համայնքների կողմից ամրագրված բոլոր միջոցները գրանցվեն և շրջանառվեն միևնույն հաշվից: