Պան Գի Մունն ու Մահմուդ Ահմադինեժադը քննարկել են Սիրիայի շուրջ իրավիճակն ու իրանական միջուկային ծրագիրը

Պան Գի Մունն ու Մահմուդ Ահմադինեժադը քննարկել են Սիրիայի շուրջ իրավիճակն ու իրանական միջուկային ծրագիրը

PanARMENIAN.Net - Սիրիայի հակամարտության հումանիտար հետևանքները և հակամարտության կարգավորումը, ինչպես նաև իրանական միջուկային ծրագիրը դարձել են կիրակի օրը Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի և ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի բանակցությունների առանցքային թեմաները:

«Գլխավոր քարտուղարը ուշադրություն է դարձրել տարածաշրջանի համար այն ծանր հետևանքներին, որոնց կարող է հանգեցնել Սիրիայում իրավիճակի վատացումը` մատնանշելով նաև դրա սարսափելի հումանիտար հետևանքները»,-նշվում է ՄԱԿ-ի մամուլի հաղորդագրությունում:

Պան Գի Մունը նաև կոչ է արել Իրանին «ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, որպեսզի համոզի միջազգային հանրությանը իր միջուկային ծրագրի բացառապես խաղաղ նշանակությունը»:

Գլխավոր քարտուղարը մատնանշել է տարածաշրջանի երկրների կողմից «ատելությունը բորբոքող հայտարարությունների», ինչպես նաև մեկը մյուսի նկատմամբ սպառնալիքների անթույլատրելիությունը, նշվում է կազմակերպության մամուլի հաղորդագրությունում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---