Թբիլիսիում շարունակվում են բանտարկյալների հանդեպ բռնությունների կիրառման դեմ ուղղված ակցիաները

Թբիլիսիում շարունակվում են բանտարկյալների հանդեպ բռնությունների կիրառման դեմ ուղղված ակցիաները

PanARMENIAN.Net - Թբիլիսիում այսօր նոր թափով են վերսկսվել ուսանողների և երիտասարդության բազմահազարանոց ցույցերը` ուղղված բանտերում բանտարկյալների հանդեպ բռնությունների կիրառմանը, հաղորդում է Ինտերֆաքսը:

Թբիլիսիի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի մոտ հավաքված ուսանողների զանգվածային ցույցն ուղղվել է դեպի Վրաստանի ՊՆ շենքը, որտեղ պահանջել են նախարար Դմիտրի Շշաշկինի հրաժարականը, ինչպես նաև նրան պատասխանատվության ենթարկել:

Ըստ ցուցարարների Շաշկինը մասնակցել է այն դաժանություններին, որոնք բազմաթիվ տարիների ընթացքում իրականացվել են վրացական բանտերում:

ՊՆ մոտ ակցիայից հետո, ցույցի մասնակիցները տեղափոխվել են Արդարադատության տան մոտ` ի նշան համակարծության այն ուսանողների, որոնք արդեն 3 օր անընդմեջ հացադուլ են անում այնտեղ` պահանջելով պատասխանատվության ենթարկել և պատժել բոլոր նրանց, ովքեր մեղավոր են բանտարկյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մեջ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---