Սերբիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ մտադիր է մինչև տարեվերջ այցելել Հայաստան

Սերբիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ մտադիր է մինչև տարեվերջ այցելել Հայաստան

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 20-ին Սերբիայում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը հանդիպում ունեցավ Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչի հետ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվեց ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք նշվեցին մեր երկրների ավանդական բարեկամական կապերը:

Կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ներառյալ` տնտեսական համագործակցության խթանման հնարավորությունները: Արտահայտվեց միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման հարցում երկկողմ հետաքրքրվածությունը: Երկուստեք գոհունակություն հայտնվեց Բելգրադում ՀՀ պատվավոր հյուպատոսության բացման առթիվ:

Իվան Մրկիչը, ընդունելով ՀՀ դեսպանի կողմից փոխանցված` ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի` Հայաստան այցելելու հրավերը, հայտնեց մինչև ընթացիկ տարվա վերջ այցն իրականացնելու վերաբերյալ իր տրամադրվածությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---