Բարսելոնայում և Մադրիդում Հայաստանի Անկախության օրվան նվիրված համերգներ են տեղի ունեցել24 սեպտեմբերի 2012 - 21:41 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին Բարսելոնայի Սանտա Կոլոմե շրջանի թաղապետարանի դահլիճում Իսպանիայում ՀՀ դեսպանության և Կատալոնիայում ՀՀ պատվավոր հյուպատոսության կողմից կազմակերպվեց ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձին: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, միջոցառմանը ներկա էին տեղական իշխանությունները ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, պատվո հյուպատոսներ, գործարարներ, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների և համայնքային կառույցների ներկայացուցիչներ: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Կատալոնիայում Հայաստանի Հանրապետության Պատվո հյուպատոս Խուան Սանմարտին Խիլը, շնորհավորական ուղերձով ներկաներին դիմեց Իսպանիայի Թագավորությունում ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը և Իսպանիայում Հայրապետական պատվիրակի փոխանորդ Սասուն վարդապետ Զմրուխտյանը: Բարսելոնայի հայաշատ Սանտա Կոլոմա շրջանի քաղաքապետ տկն. Նուրիա Պարլոնն իր խորին հարգանքն ու ջերմ վերաբերմունքն արտահայտեց Հայաստանի և հայ ազգի նկատմամբ` ընդգծելով Բարսելոնայում բնակություն հաստատած հայերի աշխատասիրությունն ու օրինապահ կեցվածքը: Պաշտոնական ելույթներին հետևեց հայկական երաժշտության համերգ: Սեպտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառում տեղի ունեցավ նաև Մադրիդում` Սանտա Կարմելիտաս եկեղեցու սրահում: Միջոցառումը կազմակերպվել էր համատեղորեն` Իսպանիայում ՀՀ դեսպանության և Մադրիդի հայկական եկեղեցու ծխական խորհրդի կողմից: Հրավիրյալները ներկա գտնվեցին սուրբ պատարագին, որը կատարեց Իսպանիայում Հայրապետական պատվիրակի փոխանորդ Սասուն վարդապետ Զմրուխտյանը, այնուհետև հրավիրյալների ուշադրությանը մատուցվեց փոքրիկ համերգ, որին հայկական և եվրոպական դասական երաժշտության կատարումներով հանդես եկավ «Կատարինա Գուրցկա» երաժշտական կենտրոնի դասախոս, ջութակահար Արամ Ասատրյանը և դաշնակահարուհի Տատյանա Ստուդյոնովան: Համերգին հանդես եկան նաև Մադրիդի կիրակնօրյա դպրոցի սաները` հայկական երգերի և բանաստեղծությունների կատարմամբ: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |