Հայաստանի անկախության առիթով Հալեպում մանկատան սաների համար տոնական ճաշ է կազմակերպվել

Հայաստանի անկախության առիթով Հալեպում մանկատան սաների համար տոնական ճաշ է կազմակերպվել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 23-ին ՀՀ անկախության օրվա կապակցությամբ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կազմակերպել էր տոնական ճաշ Հալեպի Ազգային Պատսպարանի (մանկատան) սաների համար, որին ներկա էին նաև հայ Առաքելական, Կաթողիկե և Ավետարանական համայնքների ղեկավարներն ու ազգային համայնքային խորհրդի անդամները:

Բացման խոսքում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Գրիգորյանը, շնորհավորելով ներկաներին ներկայացրեց անկախությունից ի վեր տարբեր ոլորտներում Հայաստանի արձանագրած նվաճումներն ու մեր երկրի զարգացման հեռանկարները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---