25 սեպտեմբերի 2012 - 10:13 AMT
Լահդար Բրահիմի. Իրավիճակը Սիրիայում շատ ծանր է և շարունակում է վատանալ

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագանաց Լահդար Բրահիմին մռայլ գույներով է նկարագրել Սիրիայում տիրող իրավիճակը, որտեղ նախկինի պես շարունակում է մոլեգնել քաղաքացիական պատերազմը: Նա դեռևս ճգնաժամի հաղթահարման կոնկրետ ուղիներ չի առաջարկել:

Բրահիմին նաև կրկին հիշեցրել է, որ սիրիական հակամարտությունը սպառնալիք է ոչ միայն մերձավորարևելյան տարածաշրջանի, այլ նաև ամբողջ աշխարհի համար:

Ավելի վաղ այս ամիս Բրահիմին այցելել էր Սիրիա, Թուրքիայում և Հորդանանում փախստականների ճամբար, ինչպես նաև հանդիպում էր ունեցել Սիրաիյի նախագահ Բաշար Ասադի և ընդդիմության ներկայացուցիչների հետ: