«Առավոտ». Ամարասի Արթուրը բաց նամակով դիմել է մարտական ընկերոջը՝ Սերժ Սարգսյանին

«Առավոտ». Ամարասի Արթուրը  բաց նամակով դիմել է  մարտական ընկերոջը՝ Սերժ Սարգսյանին

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան պատերազմի վետերան, պաշտոնաթող գնդապետ Արթուր Ալեքսանյանը՝ Ամարասի Արթուրը, բաց նամակով դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին՝ անդրադառնալով տնտեսական խնդիրներին:

«Առավոտ»-ը տպագրել է Ա.Ալեքսանյանի նամակը, որում, մասնավորապես, ասված է. «Ճիշտն ասած, սա չէ իմ երազած երկիրը: Որպես Ձեր մարտական ընկեր՝ անկեղծորեն հայտարարում եմ, որ Հայաստանում անհնարին է օրինական ճանապարհով, առանց վերաբերմունք ցույց տալու և գումար վերադարձնելու (այսպես կոչված՝ «ատկատի») բիզնես վարել և նորմալ շահույթ ունենալ: Դրվածքն է այդպես, կամ պիտի լավ կապեր ունենաս վերևներում, կամ էլ պիտի վերը նշված «ատկատը» տաս, որից հետո միայն կարող ես մտածել արտադրանքի մասին, որն էլ, իր հերթին, արդեն անորակ է, քանի որ այս ամենի հետևանքով բարձրորակ արտադրանքից գրեթե շահույթ չի մնում: Սա է պատճառը, որ գործարարին ձեռնտու է դրսից ներմուծել ամեն ինչը բարձր գներով, երկար ճանապարհածախսով, մի 10%-ը՝ «ատկատով», մի 10-ն էլ՝ իրեն պահելով»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---