25 սեպտեմբերի 2012 - 11:08 AMT
Իրանի նախագահ. Անհրաժեշտ է անմիջապես դադարեցնել Սիրիայում տիրող բռնությունը, սակայն բացառապես երկխոսության միջոցով

Անհրաժեշտ է անմիջապես դադարեցնել Սիրիայում տիրող բռնությունը, սակայն բացառապես երկխոսության միջոցով, հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը CNN-ին տված հարցազրույցում:

«Մենք բոլորս պետք է ոչ ասենք բռնությանը և դա պետք է անենք հենց հիմա: Մենք համարում ենք, որ ազատությունը, ընտրության իրավունքը, հարգանքն ու արդարությունը համարվում են բոլոր մարդկանց ֆունդամենտալ իրավունքներ:

Բոլորը պետք է ունենան այդ իրավունքները... Մենք պետք է օգնենք աշխարհի բոլոր երկրներին ձեռք բերել այդ իրավունքները, սակայն դա անել խաղաղ ճանապարհով` խաղաղ գործողությունների միջոցով»,-ասել է Ահմադինեժադը:

Ըստ նրա, Սիրիական ճգնաժամը հնարավոր է կարգավորել միայն «երկխոսության միջոցով»: