25 սեպտեմբերի 2012 - 14:48 AMT
ՈւԵՖԱ-ի ազգային ասոցիացիաները կշարունակեն ֆուտբոլային բժիշկների ուսուցման ՈւԵՖԱ-ի ծրագրի յուրացումը

ՈւԵՖԱ-ի ազգային ասոցիացիաները շարունակում են ֆուտբոլային բժիշկների ուսուցման վերաբերյալ ՈւԵՖԱ-ի ծրագրի ակտիվ յուրացումը: Արժեքավոր օգնությունը վերջիններից մեկը ստացել է Սերբիայի Ֆուտբոլային միությունը: Նրա բժիշկները վերցրել են գործընկերների օգտակար փորձը և յուրացրել նոր մեթոդիկաներ, որոնք կօգնեն նրանց սեփական պարտականությունների կատարման մեջ:

Այս տարի ստեղծված բժիշկների ուսուցման ՈւԵՖԱ-ի ծրագիրն ապահովում է կրթություն և հրահանգներ ժամանակակից ֆուտբոլային բժշկության կարևորագույն ոլորտներում: Ուսուցումը վերաբերվում է խաղացողներին շտապ օգնություն ցուցաբերելուն և ֆուտբոլային բժշկի պարտականություններին, վնասվածքների դիագնոստիկային և բուժմանը, ինչպես նաև դոպինգի դեմ պայքարին:

Սերբիայում կայացած սեմինարը ցույց է տվել, թե ազգային ասոցիացիաներն ինչպես պետք է տարածեն գիտելիքներն ազգային մակարդակում: Ծրագրի էությունը նրանում է, որպեսզի ազգային ասոցիացիաների ուսուցում ստացած բժշկական աշխատողները փոխանցեն իրենց գիտելիքները գործընկերներին և բժիշկներին ակումբային մակարդակում:

ՈւԵՖԱ-ի Բժշկական հանձնաժողովի նախագահ Միշել Դ'Հոոգեն ասել է. «ՈՒԵՖԱ-ի ծրագիրը մշակվել է, որպեսզի օգնի ողջ Եվրոպայի ֆուտբոլային բժիշկներին ստանալ տեսական և գործնական գիտելիքներ ժամանակակից ֆուտբոլային բժշկության կարևորագույն ոլորտներում»: