25 սեպտեմբերի 2012 - 10:56 AMT
2014թ Օլիմպիական խաղերի կարգախոսն է լինելու «Թեժ, Ձմեռային, Քոնը»

2014թ Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ղեկավար Դմիտրի Չերնիշենկոն հայտարարել է, որ խաղերի կարգախոսը հետևյալն է. «Թեժ, Ձմեռային, Քոնը»:

«Մեր կարծիքով այս կարգախոսը վառ, կրեատիվ ձևակերպում է, որը երեք բառով թույլ է տալիս ցուցադրել Ռուսաստանի ամբողջ բազմազանությունն ու բնավորությունը»,-հաղորդում է sport-express.ru-ն:

Սեպտեմբերի 25-ին Ռուսաստանը կմոտենա հերթական Օլիմպիական սահմանին` Ռուսաստանի պատմության մեջ առաջին ձմեռային Օլիմպիական խաղերին կմնա ուղիղ 500 օր: