Իտալիայի ֆուտբոլի հավաքականը Երևան կժամանի հոկտեմբերի 10-ի երեկոյան

Իտալիայի ֆուտբոլի հավաքականը Երևան կժամանի հոկտեմբերի 10-ի երեկոյան

PanARMENIAN.Net - Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականը Երևան կժամանի հոկտեմբերի 10-ի երեկոյան, PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել է Իտալիայի Ֆուտբոլի ֆեդրացիայի մամուլի քարտուղար Դիեգո Անտենոզիոն: Իտալական պատվիրակությունը կիջևանի Golden Palace հյուրանոցում:

Հայաստանի և Իտալիայի միջև խաղը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին` «Հրազդան» մարզադաշտում: Խաղի տոմսերն արժեն 3000, 5000, 7000 և 10 000 դրամ:

2014թ աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի և Իտալիայի հավաքականները հանդես են գալիս B խմբում: Իտալացի ֆուտբոլիստները ոչ ոքի են խաղացել Բուլղարիայի հետ` 2:2 և հաղթանակ տարել Մալթայի նկատմամբ` 2:0: Հայաստանը 1:0 հաշվով հաղթել է Մալթային և նույն հաշվով զիջել Բուլղարիային: Իտալիայի հավաքականն ունի 4 միավոր և խմբում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը, իսկ հայկական թիմը 3 միավորով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---