Բաքվում Ֆրանսիայի դեսպան. Առանց կողմերի քաղաքական կամքի Ղարաբաղի հարցում առաջընթացն անհնար է

Բաքվում Ֆրանսիայի դեսպան. Առանց կողմերի քաղաքական կամքի Ղարաբաղի հարցում առաջընթացն անհնար է

PanARMENIAN.Net - «Մենք հավատում ենք, որ պետք է առաջընթացի հասնենք բանակցային գործընթացում և գտնենք ղարաբաղյան հակամարտության լուծումը: Սակայն, առաջընթացը կախված է առաջին հերթին ներգրավված կողմերի քաղաքական կամքից: Մենք կարող ենք օգնել, սակայն առանց կողմերի քաղաքական կամքի Ղարաբաղի հարցում առաջընթացն անհնար է»,-հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն:

Նա նշել է, որ հակամարտության խաղաղ կարգավորումը Ֆրանսիայի ու Ադրբեջանի նախագահների վերջերս Փարիզում կայացած հանդիպման գլխավոր թեմաներից էր:

«Չի կարելի ասել, թե Ֆրանսիան ակտիվ չէ ղարաբաղյան կարգավորման հարցում: Վերջին երկու հանդիպումները ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների միջև Փարիզում են անցել»:

Սեպտեմբերի 18-ին Փարիզում տեղի ունեցավ Ֆրանսիայի ու Ադրբեջանի նախագահներ Ֆրանսուա Օլանդի ու Իլհամ Ալիևի հանդպումը: Ըստ ԶԼՄ-ների հաղորդագրությունների, օրակարգի կենտրոնական հարցերից էր ղարաբաղյան կարգավորումն ու մարդասպան Սաֆարովի ներումը:

Հանդիպումից հետո Օլանդը նշեց, որ «կոչ է արել Ադրբեջանին անհրաժեշտ միջոցները ձեռնարկել Հայաստանի հետ վստահության մթնոլորտի վերականգնման համար հանուն խաղաղ բանակցությունների»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---