Արամ Սարգսյանը չի հավատում, որ ընդդիմությունը կարող է միավորվել նախագահական ընտրությունների ժամանակ

Արամ Սարգսյանը չի հավատում, որ ընդդիմությունը կարող է միավորվել նախագահական ընտրությունների ժամանակ

PanARMENIAN.Net - Հայաստանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը չի հավատում, որ ընդդիմությունը կարող է միավորվել և միասնական թեկնածու առաջադրել 2013-ի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում: «Առկա քաղաքական ուժերն այնքան մեծ հավակնություններ ունեն, որ հազիվ թե կարողանան միավորվել»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է նա:

Սարգսյանը նաև հավելել է, որ չի կարծում, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող է դառնալ ընդդիմության միակ թեկնածուն: «Հազիվ թե Քոչարյանը կարողանա միավորել ընդդիմությանը: Մասնատել կարող է, բայց միավորել` դժվար թե»,- նշել է նա:

Սարգսյանի խոսքով, Քոչարյանն իր բոլոր քայլերը լավ հաշվարկում է, եթե նա իր հաղթանակի վերաբերյալ կասկածներ ունենա, հազիվ թե առաջադրի իր թեկնածությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---