Արամ Սարգսյանը «Բարգավաճ Հայաստանի» ընդդիմադիր կեցվածքը իմիտացիա է համարում

Արամ Սարգսյանը «Բարգավաճ Հայաստանի» ընդդիմադիր կեցվածքը իմիտացիա է համարում

PanARMENIAN.Net - Հայաստանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը կասկած է հայտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընդդիմադիր լինելու վերաբերյալ, նշելով, որ իր ձևավորման պահից ի վեր ԲՀԿ-ն երբեք ընդդիմադիր չի եղել:

«Այս ամենի մեջ որոշակի իմիտացիա կա: Մի քանի տարի լինելով մեկ թիմում` նրանց աչքերը հանկարծ բացվել են և նրանք որոշել են ինքնուրույն քաղաքականություն վարել»,- նշել է նա:

Սարգսյանը նաև մեկնաբանել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կողմից անցկացված հարցումը, որի համաձայն ժողովուրդն ի դեմս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տենսում է ընդդիմության միասնական թեկնածուի գալիք նախագահական ընտրություններում:

«Պարոն Ադիբեկյանի հարցումները թողնենք իր խղճին: Նա անձամբ գիտի, թե որքանով են դրանք համապատասխանում իրականությանը»,- հեգնանքով նշել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---