Հայ ֆուտբոլասերերը բաց նամակով դիմել են Սերժ Սարգսյանին

Հայ ֆուտբոլասերերը բաց նամակով դիմել են Սերժ Սարգսյանին

PanARMENIAN.Net - Մի խումբ հայ ֆուտբոլասերներ բաց նամակով դիմել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ Հայաստան-Իտալիա խաղի տոմսերի գները վերանայելու հարցում միջնորդելու խնդրանքով:

Ֆուտբոլասերները դիմել էին նաև ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին, ինչին ի պատասխան ֆեդերացիան նշել էր, որ տոմսերի գները մնալու են անփոփոխ:

2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Իտալիա հանդիպման տոմսերը վաճառվում են «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերում և «Հյումել» խանութների ցանցում և արժեն 3000, 5000, 7000 և 10000 դրամ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---