25 սեպտեմբերի 2012 - 14:29 AMT
Տուապսեում հայաստանցի վայ-սիրեկանը խեղդել է 18-ամյա աղջկան

ՌԴ Կրասնոդարի եկրամասի Տուապսեի շրջանի սևծովյան հանգստավայրում ոստիկանությունը ձերբակալել է անչափահաս մի հայաստանցի պատանու, որին կասկածում են 18-ամյա աղջկա սպանության մեջ: Աղջիկը դեռահասին իր տուն է հրավիրել, նրա հետ ինտիմ հարաբերությունների մեջ մտնելու նպատակով, սակայն ալկոհոլի չարաշահումից հետո ինտիմի փորձն անհաջող է եղել: Զայրացած պատանին, որին նաև հանդիմանում էր իր «բազմափորձ» զուգընկերուհին, հաշվեհարդար է տեսել նրա հետ ու հեռացել:

Տուժածի դին հայտնաբերվել էր անցած կիրակի օրը Օլգինկա գյուղի տներից մեկում, հայտնում է Կուբանի Քննչական վարչության պաշտոնական կայքը: Քննության ընթացքում պարզվել է, որ սպանությանը մեղսակից է զոհի 16-ամյա ծանոթ պատանին, որը ՀՀ քաղաքացի է:

Ինչպես հաստատել է քննությունը, զոհը իր ծնողների հետ մշտապես բնակվում էր Վոլգոգրադի մարզում: Ընտանիքը հաճախ էր հանգստի գալիս Օլգինկա, որտեղ բնակարան ուներ: 2012թ. ամռան սկզբին աղջիկը լողափում ծանոթացել է կասկածյալի հետ և նրանք սկսել են շփվել:

Սեպտեմբերին աղջիկն ընտանիքի հետ կրկին եկել է Օլգինկա հանգստի, սակայն ծնողները բնակվել են հանգստյան տանը, իսկ նա մնացել է բնակարանում: Սեպտեմբերի 23-ին աղջիկը տուն է հրավիրել պատանուն, որի հետ նրանք խմել են: «Դրանից հետո աղջիկը գնացել է լողասենյակ, ուր հրավիրել է նաև տղային: Երիտասարդները փորձել են սեռական կապի մեջ մտնել, սակայն ալկոհոլային արբեցման պատճառով դա նրանց չի հաջողվել»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հարաբերությունները պարզելիս աղջիկը հայտարարել է, որ նախկինում արդեն ունեցել է սեռական կապ: Դա ևս մեկ բարոյական հարված է հանդիսացել պատանու համար, որն առանց այդ էլ ֆիասկո էր կրել սիրային ճակատում: Սուր ապրումներ ունենալով «իմպոտենտը» հարձակվել է սիրուհու վրա: Կատաղի ծեծկռտոցի ժամանակ նույնիսկ կոտրվել է ջրի ծորակը: Արդյունքում «հաղթել է» հայ պատանին, որին հաջողվել է խեղդել պատանի զբոսաշրջուհուն:

Հետագայում ներքևի հարկի հարևանները հայտնաբերել են, որ վերևից ջուր է թափվում: Բարձրանալով՝ տեսել են բաց դուռն ու հեռախոսով կանչել բնակարանի տերերին:

Հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 105 հոդվածի 1 մասով: Լուծվում է դեռահասի կալանավորման հարցը, գրում է Newsru.com-ը: