25 սեպտեմբերի 2012 - 15:18 AMT
Գլխավոր դատախազության աշխատակազմը պետբյուջե է վերադարձել 2011-ին չծախսած 30 մլն դրամը

2011-ի պետական բյուջեով Հայաստանի գլխավոր դատախազության աշխատակազմին հատկացվել է 3,13 մլրդ դրամ: Այդ մասին սեպտեմբերի 25-ին Հայաստանի խորհրդարանում բյուջետային լսումների ժամանակ ասել է գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավար Աշոտ Եսայանը: Նրա խոսքով, Հայաստանի գլխավոր դատախազության աշխատակազմի բյուջեի կատարողականության ցուցանիշը կազմել է 99,98 տոկոս:

Ինչպես հաղորդել է Եսայանը, հատկացված գումարից շուրջ 31 մլն դրամը կազմել են տարբեր ծրագրերի խնայողությունները, որոնք վերադարձվել են Հայաստանի պետական բյուջե: Բյուջետային միջոցների առյուծի բաժինը` շուրջ 2,2 մլրդ դրամ, ուղորդվել է գլխավոր դատախազության աշխատակազմի պահպանմանը: Մասնավորապես, աշխատավարձերի վճարման համար հատկացվել է այդ գումարի 84 տոկոսը: