25 սեպտեմբերի 2012 - 15:19 AMT
Ռոբերտ Արզումանյանը «ԲՄԱ-Էներգիայի» կազմում իր առաջին խաղում գոլի հեղինակ է դարձել

Սեպտեմբերի 25-ին Ռուսաստանի Գավաթի 1/6 եզրափակչի շրջանակում իր դաշտում ընդունել է «Ամկարին»: Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանյանը իր առաջին խաղն է անցկացրել «ԲՄԱ-Էներեգիայի» կազմում: 14-րդ րոպեին Արզումանյանը անկյունային հարվածը խաղարկելով գլխով գնդակն ուղարկել է հակառակորդի դարպասը՝ իր առաջին գոլը խփելով ռուսական թիմի կազմում:

Սակայն երկրորդ խաղակեսում Արթուր Ռյաբոկոբիլենկոն հավասարեցրեց հաշիվը: 104-րդ րոպեին «ԲՄԱ-Էներգիայի» մարզիկ Եվգենի Լուցենկոն խփեց 2-րդ գոլը և հաղթանակ բերեց թիմին՝ 2:1: «ԲՄԱ-Էներգիան» դուրս եկավ Ռուսաստանի Գավաթի 1/8 եզրափակիչ: