Դավիթ Գրաֆը սեպտեմբերի 29-ին կհանդիպի Մարտին Գրեյների հետ

Դավիթ Գրաֆը սեպտեմբերի 29-ին կհանդիպի Մարտին Գրեյների հետ

PanARMENIAN.Net - Հայ բռնցքամարտիկ Դավիթ Գրաֆը, որը ներկայացնում է Գերմանիան, առաջին ծանր քաշում իր հաջորդ մենամարը կանցկացնի սեպտեմբերի 29-ին Համբուրգում:

Հայ մարզիկը, որը պարտություն չի կրել պրոֆեսիոնալ ռինգում, պատրաստվում է Բեռլինի մենամարտին:

Գրաֆի մրցակիցը 6 ռաունդից բաղկացած խաղում կլինի բրիտանացի բռնցքամարտիկ Մարտին Գրեյները: Մենամարտը տեղի կունենա Ալեքսանդր Պովետկինի ու Խասիմ Ռախմանի մենամարտի անդերկարտում:

Իր վերջին մենամարտը Գրաֆը մայիսին անցկացրել է Ատտիլա Պալկոյի հետ, որի հանդեպ հաղթանակ է տարել չորրորդ ռաունդում, հայտնում է championat.com-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---