Ադրբեջանը շատ է ուզում Թուրքիայի հետ համատեղ զորամիավորումներ ստեղծել

Ադրբեջանը շատ է ուզում Թուրքիայի հետ համատեղ զորամիավորումներ ստեղծել

PanARMENIAN.Net - Բաքվում առաջարկում են ստեղծել համատեղ ադրբեջանա-թուրքական զինված կազմավորումներ: Առաջարկն արվել է երեքշաբթի Ադրբեջանի մեջլիսի անվտանգության ու պաշտպանության կոմիտեի նիստում, ասել է կոմիտեի անդամ, միլի մեջլիսի պատգամավոր Զահիդ Օրուջը, հայտնում է «Թրենդը»:

«Ստեղծվելով ջոկատի, գնդի կամ այլ կազմավորման տեսքով նրանք կկարողանան համատեղ զորավարժություններ անցկացնել»,-ասել է Օրուջը: Ադրբեջանի մեջլիսի անվտանգության ու պաշտպանության կոմիտեի անդամները հավանություն են տվել այդ առաջարկին:

«Կոմիտեի անդամներն ասել են, որ դա հնարավոր է անել առանց նոր օրենք ընդունելու, արդեն գոյություն ունեցող «Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրի հիման վրա»,-ասել է պատգամավորը:

2010թ. օգոստոսի 16-ին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Աբդուլլահ Գյուլի կնքած «Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերության և փոխադարձ օգնության մասին» պայմանագիրն ընդհանուր առմամբ 23 գլուխ ունի, ներառյալ՝ «Ռազմաքաղաքական հարցեր և անվտանգության հարցեր», «Հումանիտար հարցեր», «Տնտեսական համագործակցության հարցեր» և այլն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---