17 մարտի 2005 - 06:49 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՏ
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը նախօրեին Վիեննայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, տեղեկացնւոմ է ՀՀ ԱԳՆ մամուլին ծառայությունը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հաջորդ փուլին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղին հարակից շրջաններում վերաբնակեցման վերաբերյալ ԵԱՀԿ փաստահավաք առաքելության զեկույցին առնչվող հարցեր: Այսօր ԵԱՀԿ առաքելությունը զեկույց կներկայացնի ԵԱՀԿ մշտական խորհրդին: Այսօր էլ Վարդան Օսկանյանը կվերադառնա Երեւան: