Սիրիացի գրոհայինները պայթեցրել են կառավարական ուժերի շտաբի շենքը

Սիրիացի գրոհայինները պայթեցրել են կառավարական ուժերի շտաբի շենքը

PanARMENIAN.Net - Երեքշաբթի օրը Դամասկոսում պայթեցվել է կառավարական ուժերի շտաբի շենքը, հաղորդում է Reuters-ը` հղելով իսլամական «Անսար-ալ-Իսլամ» խմբավորման ներկայացուցչին: Խմբավորումն աջակցում է ապստամբներին:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, պայթյունը տեղի է ունեցել Դամասկոսի հարավ-արևելքում` դպրոցի շենքում, որը օգտագործվել է որպես շտաբ անվտանգության ուժերի աշխատակիցների և կառավարամետ զորքերի կողմից: Ենթադրվում է, որ պայթյունի պահին շինությունում մի քանի զինվորական է եղել:

Պայթյունի արդյունքում զոհվել են կառավարական ուժերի տասնայկ աշխատակիցներ, այդ թվում` մի գեներալ և երկու գնդապետ, հաղորդում է «Ալ-Արաբիան»:

Պայթյունի համար պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել միանգամից երկու խմբավորումներ` Դամասկոսի Հեղափոխական խորհուրդը և «Մուհամմեդ մարգարեի սերունդների բրիգադը»:

Սակայն պետական ԶԼՄ-ներում զինվորական շտաբի պայթյունի մասին տեղեկություններ չեն հայտնվել:

Սիրիայում արդեն մեկ ու կես տարի է չեն դադարում զինված բախումներն ապստամբների և կառավարական զորքերի միջև: Այս ընթացքում, ըստ տարբեր աղբյուրների, երկրում զոհերի թիվը գերազանցում է 20 հազարը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---