139 հազար զինվորականներ ապահովելու են Վենեսուելայի նախագահական ընտրությունների անվտանգությունը

139 հազար զինվորականներ ապահովելու են Վենեսուելայի նախագահական ընտրությունների անվտանգությունը

PanARMENIAN.Net - Վենեսուելայում նախագահական ընտրությունների ժամանակ անվտանգությունն ապահովելու են 139 հազար զինծառայողներ, երկուշաբթի օրը հաղորդել է գեներալ Վիլմեր Բարրյենտոսը, ով գլխավորում է Բոլիվարինյան ԶՈւ ռազմավարական օպերատիվ հրամանատարությունը:

«Վենեսուելա դե տելեվիսյոն» հեռուստաալիքին նա հաղորդել է, որ հոկտեմբերի 7-ին նշանակված քվեարկության օրը անվտանգությունն ապահովելու օպերացիան, ըստ ավանդույթի, կոչվելու է «Հանրապետության ծրագիր»:

Զինվորական պահակախմբերը տեղաբաշխված են լինելու ամբողջ երկրի տարածքում, որտեղ քվեարկության օրը կբացվեն ավելի քան 13 հազար ընտրատեղամասեր: ԶՈւ-ի մասնակցությունը ընտրությունների անվտանգությունն ապահովելու գործընթացին վաղեմի ավանդույթ է: Սկսած 1958թ-ից «Հանրապետության ծրագիրը» երկրում իրականացվել է արդեն 23 անգամ:

Ընտրական գործընթացին մասնակցելու համար գրանցված է մոտավորապես 19 մլն վենեսուելացի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---