ԵՄ-ն որոշել է դադարեցնել Ռուանդային հումանիտար օգնություն տրամադրելը

ԵՄ-ն որոշել է դադարեցնել Ռուանդային հումանիտար օգնություն տրամադրելը

PanARMENIAN.Net - Եվրամիությունը դադարեցնում է Ռուանդային հումանիտար օգնություն տրամադրելը: Այս որոշումը կապված է ՄԱԿ-ի ԱԽ-ի զեկույցի հրապարակման հետ, որտեղ ենթադրվում է, որ Ռուանդան սատարում է հարևան Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում գործող «Մ-23» խմբավորմանը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Մ-23» խմբավորումը պատասխանատու է տարածաշրջանում անկայունության համար, որտեղից այս տարվա ապրիլից սկսած` հեռացել է կես միլիոն տեղաբնակ: Ռուանդան հերքում է իր մասնակցությունն այդ ամենին:

ՄԱԿ-ը ծրագրում է խնդիրը քննարկել հինգշաբթի օրը Նյու Յորքում կայանալիք հատուկ նիստի ընթացքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---