Բարաք Օբամա. Մենք ցանկանում ենք գտնել իրանական խնդրի դիվանագիտական լուծում, ինչի համար դեռևս ժամանակ կա, սակայն այն անսահմանափակ չէ

Բարաք Օբամա. Մենք ցանկանում ենք գտնել իրանական խնդրի դիվանագիտական լուծում, ինչի համար դեռևս ժամանակ կա, սակայն այն անսահմանափակ չէ

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահը կարծում է, որ միջազգային հանրությունը դեռևս ժամանակ ունի` Իրանական միջուկային ծրագիրը լուծելու համար, սակայն ժամանակն անսահմանափակ չէ, գրում է Ինտերֆաքսը:

«Մենք ցանկանում ենք գտնել իրանական խնդրի դիվանագիտական լուծում: Դրա համար դեռևս ժամանակ կա, սակայն այն անսահմանափակ չէ»,-ասել է նա` հանդես գալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում:

Օբաման հայտարարել է. «Մենք չենք կարողանա զսպել Իրանին, որը տիրանալու է միջուկային զենքին: Իրանը ոչնչացմամբ է սպառնալու Իսրայելին, սպառնալու է Պարսից ծոցի երկրների անվտանգությանն ու համաշխարհային տնտեսության կայունությանը: Իրանը կարող է միջուկային սպառազինության մրցավազք սկսել տարածաշրջանում և ստիպել այլ երկրներին խախտել միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը: Հենց այդ նպատակով բազմաթիվ երկրներ Իրանից հաշվետվություն են պահանջում: Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ն կիրականացնի իր պարտքը և թույլ չի տա Իրանին միջուկային զենք ստանալ»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---