ԱՄՀ-ն կարող է դուրս գալ Հունաստանին օգնություն տրամադրելու ծրագրերից

ԱՄՀ-ն կարող է դուրս գալ Հունաստանին օգնություն տրամադրելու ծրագրերից

PanARMENIAN.Net - Արժույթի միջազգային հիմնադրամը տեղեկացրել է ԵՄ ղեկավարող մարմիններին, որ կարող է դուրս գալ Հունաստանին օգնություն տրամադրելու ծրագից, եթե չիրականացվի հունական պարտքի թվով երկրորդ վերակառուցվածքավորումը:

«ԱՄՀ-ն կարծում է, որ մինչև 2020թ Հունաստանի պետքկան պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը պետք է կրճատվի մինչև 120 տոկոսով: Առանց դրա իմաստ չկա մասնակցելու Հունաստանին ուղված կայունացնող ծրագրերին»,-ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում ընդգծել է լոնդոնյան սիթիի արժանահատավատ աղբյուրը:

Եվրահանձնաժողովում հաղորդում են, որ Հունաստանի երեք միջազգային վարկատուներ` Եվրամիությունը, ԵԿԲ-ն և ԱՄՀ-ն, ուսումնասիրում են վերջին տարվա ընթացքում հունական պարտքի թվով երկրորդ վերակառուցվածքավորման հնարավորությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---