17 մարտի 2005 - 10:37 AMT
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԳԵՐՄԱՆԱԿԱՆ «ԼԱՅԿՈՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող գերմանական «Լայկոս» հայտնի ընկերության ներկայացուցիչների հետ, տեղեկացնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են տվյալ ոլորտում միջազգային շուկայի պահանջները բավարարող մասնագետների պատրաստման գործընթացի ընդլայնմանն առնչվող հարցեր: Ընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ մտադիր են այստեղ ծրագրեր իրականացնել մոտակա 6 տարում: Այժմ «Լայկոսը» ուսումնական ծրագրեր է իրագործում Երեւանի Պոլիտեխնիկական եւ Պետական համալսարաններում: Կողմերը քննարկել են նաեւ հեռահաղորդակցային շուկայի կոմպոնենտներին` ենթակառուցվածքներին, իրավական դաշտի զարգացմանը եւ հանրապետությունում կապի վրա ծախսերի կրճատմանն առնչվող խնդիրները: