26 սեպտեմբերի 2012 - 13:58 AMT
«Կինոաշուն 2012»-ը կբացվի սեպտեմբերի 28-ին

Սեպտեմբերի 28-ին Հոկտեմբերյան քաղաքում կբացվի «Կինոաշուն 2012» ազգային կինոյի ամիս ծրագիրը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանկ ասաց Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը: Այս տարի ծրագիրը կնվիրվի Համո Բեկնազարյանի 120-ամյակին: Գևորգյանի խոսքով՝ սպասվում է 2 մեծ միջոցառում ՝ Համո Բեկնազարյանին նվիրված գիտաժողով և նրա ֆիլմների ցուցադրություն : Բեկնազարյանը նկարահանել է 18 ֆիմ, որոնց մեծ մասը հայ կինոսերներին հայտնի չէ: Գևորգյանը նշեց, որ այս տարվա ծրագրի համար Երևանի և Մոսկվայի արխիվներից հանվել են Բեկնազարյանի բոլոր ֆիլմերը և այժմ թվայնացվում են: Բացի Բեկնազարյաի հոբելյանից կնշվեն ևս 6 կիոռեժիսորների հոբելյաններ: Այս տարի ծրագիրը ֆինանսավորվում է բացառապես Մշակույթի նախրարության միջոցներով, ինչի համար տրամադրվել է 4 մլն դրամ: «Կինոաշուն» ծրագիրը կանցկացվի ՀՀ բոլոր մարզերում, Երևանի համայնքներում, բուհերում, սահմանամերձ գյուղերում և զորամասերում:

Յուրաքանչյուր մարզից ընտրվել է 3 վայր, որտեղ ցուցադրվելու են 3-5 ֆիլմեր: Կցուցադրվեն ինչպես հին հայկական, այպես էլ՝ վերջին տարիներին նկարահանված ֆիլմերը: