26 սեպտեմբերի 2012 - 14:34 AMT
Սերգեյ Մինասյանը Սաֆարովի գործի պատճառով չի հավատում Ղարաբաղի շուրջ բանակցություններում առաջընթացին

Հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու և ներում շնորհելու արդյունքում ղարաբաղյան հակամարտությունում ավելի շատ կուժեղանա ստատուս քվոն: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: «Հազիվ թե տեսանելի ապագայում բանակցային գործընթացում հնարավոր է ինչ-որ առաջընթաց»,- ասել է նա:

Մինասյանի խոսքով, Հայաստանի և ԼՂՀ դիրքորոշումը հիմա նրանում է, որպեսզի ինչ-որ զիջումների չգնան անվտանգության հաշվին, քանի դեռ չի կարգավորվել ԼՂՀ կարգավիճակի հարցը:

2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին:

2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: Օգոստոսի 31-ին Հունգարիան արտահանձնեց Սաֆարովին Ադրբեջանին, որտեղ նրան անհապաղ ներում շնորհվեց: Հայաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Ըստ որոշ աղբյուրների, Սաֆարովի արտահնձնումն իրականացվել է Ադրբեջանի կողմից Հունգարիային տրամադրվելիք 2-3 եվրոյի դիմաց: Հունգարական կողմը հերքում է այս հայտարարությունները:

Կուսակցության նիստի ժամանակ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ կուսակցության գործընկերները և խորհրդականները բազմիցս նախազգուշացրել են նրան նման քայլի վտանգավորության մասին, բայց հունգարացի վարչապետը դիտարկել է այդ որոշումը որպես ժեստ ադրբեջանցիների կողմը` Հունգարիայի բյուջեի համար նոր վարկատուներ ապահովելու համար: Օրբանը խոստովանել է, որ իմացել է հնարավոր հետևանքների մասին, բայց ակնկալել է, որ Սաֆարովին ներում կշնորհվի մի քանի ամիս անց «առողջական պատճառներով»:

Հունգարիայի ընդդիմադիր սոցիալիստական կուսակցության առաջնորդ Աթիլա Մեշտերհազին իր երկրի վարչապետին անվանել է «բարոյապես սնանկ» և կոչ արել հրաժարական տալ:

Ինչպես հայտարարել է Մեշտերհազին, Օրբանը պետք է անձամբ պատասխանատվություն կրի իր որոշումից հետո ծագած սկանդալի համար, քանի որ հետևանքների մասին իրեն նախազգուշացրել են ԱԳ և արդարադատության նախարարները: