17 մարտի 2005 - 11:47 AMT
2005 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԻՆՍԿՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎ
Երկկողմ միջպետական եւ միջխորհրդարանական հարցեր են Երեւանում քննարկել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի ղեկավար Վլադիմիր Կոնոպլյովը, տեղեկացնում է ռուսաստանյան «Ռեգնում» լրատվական գործակալությունը: Արթուր Բաղդասարյանի եւ Վլադիմիր Կոնոպլյովի առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով: Կողմերը կարեւորել են միջխորհրդարանական համագործակցության զարգացումը, միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը, ինչը կօժանդակի պայմանագրային իրավական բազայի գործելուն, միջտարածաշրջանային հարաբերությունների կայացմանը: Կարեւորվել է նաեւ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում, տնտեսության, գիտության, մշակույթի ոլորտներում: Նշվել է, որ ընթացիկ տարում Մինսկում կանցկացվի գործարար համաժողով, Երանում` Բելառուսի մշակույթի օրեր: Վ.Կոնոպլյովն իր խոսքում նշել է, որ երկու երկրների միջեւ հաստատվել է բարեկամական կապեր: Նրա խոսքերով` փոխհարաբերությունները մեծ ներուժ ունեն, կողմերը չունեն քաղաքական խնդիրներ, առկա է առեւտրա-տնտեսական համագործակցության զարգացման հնարավորություններ: Հանդիպման ավարտին Ա.Բաղդասարյանը եւ Վ.Կոնոպլյովը ստորագրել են Համագործակցության մասին համատեղ արձանագրություն: