26 սեպտեմբերի 2012 - 15:27 AMT
Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Լիտվայի հետ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Հայաստանի ազգային հավաքականի հերթական ընկերական հանդիպման պայմանավորվածությունն է ձեռք բերել:

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Լիտվայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ ստորագրվել է պայմանագիր: Ընկերական խաղը կկայանա ՖԻՖԱ-ի օրացույցով ընկերական հանդիպումների պաշտոնական օրը` նոյեմբերի 14-ին Երևանում: Մինչ այդ, Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլում Երևանում կհանդիպի Իտալիայի ընտրանուն: