17 մարտի 2005 - 11:54 AMT
ԱՄՆ-ՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 90-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
Մարտի 19-20-ը ամերիկյան Մեն նահանգի Քիթթերի քաղաքում կանցկացվի «Գոյատեւում ստեղծագործության միջոցով» ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն Հայոց ցեղասպանությունն ապրած նկարչուհի Բերժի Քաիլյանի եւ Հոլոկոստն ապրած նկարիչ Սամուել Բեքի աշխատանքները: Ինչպես տեղեկացնում է«Foster's online» գործակալությունը, ցուցահանդեսը նվիրված է Հայոց ցեղասպանության 90-րդ տարեդարձին եւ Հոլոկոստի 60-ամյակին: Ցուցահանդեսի նպատակն է Հայոց ցեղասպանությանը եւ Հոլոկոստին վկա դարձած եւ այդ գազանությունները տեսած նկարիչների ստեղծագործական մոտեցման լուսաբանումը կյանքի հանդեպ: