26 սեպտեմբերի 2012 - 18:22 AMT
Եվրամիությունը նոր պատժամիջոցներ կկիրառի Իրանի դեմ

ԵՄ նոր պատժամիջոցները կուղորդվեն, առաջին հերթին, Իրանի ֆինանսական և առևտրային հատվածի դեմ: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսը` երեքշաբթի օրը ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում:

Նախօրեին, ելույթ ունենալով ԳՎ ամբիոնից, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Փարիզն իր եվրոպացի գործընկերների հետ միասին պատրաստ է նոր պատժամիջոցներ կիրառել Թեհրանի դեմ:

Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները ցանկանում են պատժամիջոցների նոր փաթեթ նախապատրաստել հոկտեմբերի 15-ին Լյուքսեմբուրգում ԱԳՆ ղեկավարների գագաթնաժողովում: Ընթացիկ տարվա հուլիսի 1-ից արդեն ուժի մեջ են մտել Իրանի ֆինանսական և նավթային հատվածների դեմ ԵՄ պատժամիջոցները: