26 սեպտեմբերի 2012 - 18:24 AMT
Ն Փաշինյան. Պարոն Շահգալդյանի համար տեսանելի և զգալի կերպով ցույց կտամ, թե ինչպես եմ ինձ պահել ազատազրկման վայրում

Ընդդիմադիր ՀԱԿ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հրավիրել է Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանին խորհրդարան, որպեսզի անձնական զրույցում նա կարողանա իրեն հետաքրքրող հարցերը տալ պատգամավորին: Այդ մասին Փաշինյանը գրել է իր պաշտոնական կայքում՝ նշելով, որ արդեն կարգադրել է, որ Շահգալդյանի համար ԱԺ անցատոմս դուրս գրեն:

Սեպտեմբերի 25-ին Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ կցանկանար հարցնել Նիկոլ Փաշինյանին, թե ինչպես է նա իրեն պահել ազատազրկման վայրում:

«Ընդունելության ընթացքում պարոն Շահգալդյանի համար տեսանելի և զգալի կերպով ցույց կտամ, թե ինչպես եմ ինձ պահել ազատազրկման վայրում: Կոտայքի մարզպետին խորհուրդ եմ տալիս, որ եթե հաջորդ անգամ գալու լինի Ազգային ժողով, ավելի լավ պատրաստվի, այլապես իմ ներկայությամբ հաջորդ նիստից հետո ստիպված է լինելու ոչ թե մի քանի տողանոց մեկնաբանություն տալ, այլ կիլոմետրանոց հարցազրույց կամ մամուլի ասուլիս»,-հեգնանքով ասել է Փաշինյանը: