Կանադայում ադրբեջանցիների շնորհիվ ապամոնտաժվել են Հեյդար և Մեհրիբան Ալիևների կիսանդրիները`որպես բռնապետության խորհրդանիշ

Կանադայում ադրբեջանցիների շնորհիվ ապամոնտաժվել են Հեյդար և Մեհրիբան Ալիևների կիսանդրիները`որպես բռնապետության խորհրդանիշ

PanARMENIAN.Net - Կանադական Նիագարա-օն-դը-Լեյք քաղաքի իշխանությունները ապամաոնտաժել են Հեյդար և Մեհրիբան Ալիևների կիսանդրիները` դրանք համարելով բռնապետությանը նվիրված հուշարձաններ: Այս մասին հաղորդել է կանադական կառավարության Հասարակական պալատի անդամ Հասան Սաֆտարովը, հաղորդում է «Ինտերնետ-գազետան»:

Այդ քայլը ձեռնարկվել է քաղաքային իշխանությունների կողմից` ադրբեջանական ընդդիմության քարոզարշավի արդյունքում, որը այս տարվա մարտին դիմում է ուղարկել քաղաքապետարան և քաղաքի պատասխանատու մարմիններին:

«Այսօր ամբողջ աշխարհը պայքարում է բռնապետության դեմ: Իսկ աշխարհի ամենաժողովրդական երկրներից մեկում` Կանադայում, Հեյդար Ալիևի պես բռնապետի կիսանդրու առկայությունը վնասում է հենց Կանադայի իմիջին»,-ասվում է դիմում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---