26 սեպտեմբերի 2012 - 20:55 AMT
Պաղեստինի իշխանությունները պատրաստ են վերսկսել բանակցությունները Իսրայելի հետ, սակայն նախապայմանով

Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը պատրաստ է վերսկսել Իսրայելի հետ խաղաղ բանակցությունները, եթե վերջինս համաձայնի դադարեցնել նոր բնակավայրերի կառուցումը: Այս մասին երեքշաբթի օրը մերձավորարևելյան կարգավորման հարցերով բանակցությունների ժամանակ հայտարարել է ՊԱՎ ներկայացուցիչ Սաիբ Արիկատը:

Արիտակի խոսքով, Աբբասը այս մասին հաղորդել է Նյու Յորքում ԱՄՆ հրեական համայնքի հետ հանդիպման ժամանակ:

Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղ բանակցություններ տեղի չեն ունենում սկսած 2010թ սեպտեմբերից` Իսրայելի կողմից պաղեստինյան համարվող տարածքներում նոր բնակավայրերի կառուցման պատճառով: