27 սեպտեմբերի 2012 - 10:18 AMT
«Հրապարակ». Կադրային փոփոխություններ ոստիկանությունում. Համակարգի աշխատողները կթեստավորվեն

Թերթը գրում է, որ առաջիկայում ոստիկանությունում կադրային փոփոխություններ են սպասվում , սակայն այս անգամ ոչ թե Վովա Գասպարյանի անձնական որոշմամբ, այլ թեստավորմամբ: «Համազգեստավորները թեստավորվելու են, հարցաշարը հաջող չհանձնողները մեխանիկորեն լքելու են համակարգը: Հետաքրքիր է՝ ինչպիսին կլինի հատկապես հասարակական կարգը պահպանող ոստիկանների թեստերի հարցաշարը` կապված նախագահական ընտրություններին նախորդող հանրահավաքները ցրելու առաջադրանքի հետ»: