18 մարտի 2005 - 12:17 AMT
ԱՊՐԻԼԻՆ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ
Ապրիլի 18-20-ը Գերմանիայում կկայանա հայ-գերմանական ֆինանսա-տեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը, տեղեկացնում է «Ռեգնում» ռուսաստանյան լրատվական գործակալությունը: Առաջիկա նիստի օրակարգին առնչվող հարցեր են այսօր քննարկվել Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանի եւ Գերմանական KFW բանկի կովկասյան ներկայացուցչության տնօրեն Լեոն Մացյուժեկի միջեւ: Արդեն մի քանի տարի է, որ Հայաստանի եւ Գերմանիային կառավարություններն իրագործում են մի շարք ծրագրեր` ուղղված էներգետիկայի, ջրային տնտեսության եւ ֆինանսների ոլորտի զարգացմանը: Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` 2004 թվականին Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 157 մլն դոլար, որը գերազանցել է 2003 թվականի ցուցանիշը 78 %: Գերմանիայի ընդհանուր ապրանքաշրջանառությունում հայկական արտահանման բաժինը կազմել է 83 մլն դոլար, իսկ ներմուծումը` 74 մլն դոլար: