Կ. Մանոյան. Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար Հունգարիան պետք է ճանաչի Արցախի անկախությունը

Կ. Մանոյան. Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար Հունգարիան պետք է ճանաչի Արցախի անկախությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները կարգավորելու համար Հունգարիան պետք է ճանաչի Արցախի անկախությունը: Այդ մասին այսօր Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ «Հայ դատի» կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, մեկնաբանելով Հունգարիայի դիվանագիտական նոտան Հայաստանի ԱԳՆ-ին: Նա կարծում է, որ այդ հարցը չի հաջողվի այդքան արագ լուծել: Մանոյանի խոսքով, իր համար անհասկանալի են Հայաստանի ԱԳՆ հայտարարություններն այն մասին, որ մենք Հունգարիայից սպասում ենք կոնկրետ քայլերի: Նրա կարծիքով, այդ «կոնկրետ քայլերը» պետք է համապատասխանեն կատարվածին և վերաբերվեն Արցախին:

Մանոյանը նշել է, որ Սաֆարովի գործը ուժեղ հարված է հասցրել բանակցային գործընթացին, ավելացրել անկայունությունը, մասնավորապես, հունգարական կողմի մեղքով, և նա պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի իրավիճակը շտկելու համար:

Ինչ վերաբերվում է պատճառներին, որոնք դրդել են Հունգարիային հղել այդ նոտան, Մանոյանի կարծիքով, դա պայմանավորված է նրա վրա տարբեր կողմերից ճնշմամբ, միջազգային կառույցներում աննախանձելի դրությամբ և համաշխարհային հանրության բացասական կարծիքով, ինչպես նաև հունգարական ընդդիմության դժգոհությամբ:

Հունգարիայի ԱԳՆ-ը սեպտեմբերի 24-ին դիվանագիտական նոտա է հղել Հայաստանին ԱԳՆ` առաջարկելով վերականգնել դիվանագիտական հարաբերությունները: Ինչպես հաղորդում է Հունգարիայի կառավարության պաշտոնական կայքը, դիվանագիտական նոտայում ընդգծվում է Հունգարիայի շահագրգռվածությունը դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու մասին միակողմանի որոշումն առանց նախապայմանների չեղյալ հայտարարելու մեջ: «Հունգարիայի ԱԳՆ-ն օգտվում է այդ առիթից, որպեսզի հաստատի իր հսկայական հարգանքը Հայաստանի ԱԳՆ նկատմամբ»,- ասվում է նոտայում:

Հաղորդագրությունում նաև նշվում է, որ այդ նոտան դարձել է օգոստոսի 31-ի հայտարարության պաշտոնական պատասխանը, որով Հայաստանը տեղեկացրել է Հունգարիային դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու մասին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---