5 մարտի 2003 - 21:59 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱՆԻ ԴԻՏՈՐԴՆԵՐՆ ԷԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ
14:00 դրությամբ Իրանի դիտորդական խումբը էական խախտումներ չի արձանագրել Հայաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում: Այս մասին Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է դիտորդական խմբի նախագահ Շահեմին: Նրա խոսքերով` խումբն այցելել է մի շարք ընտրատեղամասեր եւ տեսածի հիման վրա կարող է հավաստել, որ ընդհանուր առմամբ ընտրություններն ընթանում են կանոնավոր: