27 սեպտեմբերի 2012 - 16:38 AMT
Ֆյուլեն կառավարության և ընդդիմության հետ կքննարկի նախապատրաստումը նախագահական ընտրությունների

ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն մտադիր է Հայաստանի կառավարության և ընդդիմության հետ քննարկել մի շարք առաջարկներ, որոնց իրագործման արդյունքները ԵՄ-ը ցանկանում է տեսնել արդեն մինչև 2013-ի փետրվարի նախագահական ընտրությունների մեկնարկը: Այդ մասին նա հաղորդել է սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ համատեղ ճեպազրույցում:

«Ստացված ընտրությունները շատ կարևոր են, հակառակ դեպքում անհնար կլինի ապահովել բարեփոխումների իրագործման հետևողականությունը, որոնք մենք կցանկանայինք տեսնել»,- ասել է նա: