27 սեպտեմբերի 2012 - 16:41 AMT
Ստեփան Սաֆարյան. Լևոն Տեր-Պետրոսյանը հազիվ թե առաջադրի իր թեկնածությունն ընտրություններում

«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը քիչ հավանական է համարում, որ ՀԱԿ առաջնորդ, Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կառաջադրի իր թեկնածությունը 2013-ի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում:

Նրա կարծիքով, դա կապված է ՀԱԿ համար դժվար ժամանակների հետ: «Փորձելով այս տարիներին ուսումնասիրել նրա կերպարը` չեմ կարծում, որ նա կնախընտրի հեռանալ քաղաքական դաշտից, հավաքելով 5-6 տոկոս, այն դեպքում, երբ քաղաքական դաշտ է մտել ֆուրորով»,- ասել է Սաֆարյանը:

Միաժամանակ, Սաֆարյանը դժվարացել է պատասխանել այն հարցին, թե իր կարծիքով ում կառաջադրի Հայ ազգային կոնգրեսը: