27 սեպտեմբերի 2012 - 17:18 AMT
Մոսկվայի ադրբեջանցիները, ի պատասխան հայ համայնքի ակցիային, ցույց կանցկացնեն

Մոսկվայի քաղաքապետարանը թույլ է տվել ադրբեջանական համայնքին քաղաքում ցույց անցկացնել: Ադրբեջանական համայնքը որոշ ժամանակ առաջ դիմել է քաղաքապետարան ցույց անցկացնելու հետ կապված և դրական պատասխան ստացել:

Ցույցը տեղի կունենա «Կրասնոպրեսնենսկայա զաստավա» հրապարակում հոկտեմբերի 2-ին: Ցույցը տեղի կունենա «Ոչ ազգամիջյան հակամարտություններին», «Աջակցենք Վլադիմիր Պուտինի քաղաքականությանը» կարգախոսներով, հաղորդում է ԱՊԱ-ն:

Սեպտեմբերի 14-ին Մոսկվայի Կրասնոպրեսնենսկայա զաստավա հրապարակում տեղի է ունեցել մոսկվաբնակ հայերի հանրահավաքը Ռամիլ Սաֆարովի արտահանձնման ու ներման դեմ: